Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափի վարչակազմի` ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ ունեցած կապերի վերաբերյալ իրադրությունը, հաղորդում է Gazeta-ն:

«Ինձ թվում է, եթե այժմ հրապարկվեն Վաշինգտնում Սերգեյ Կիսլյակի բոլոր կապերը, ԱՄՆ-ում կվերսկսվի Հյուսիսի եւ Հարավի քաղաքացիական պատերազմը»,-ասել է նա:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թրամփը պահանջել է հետաքննություն վարել Ռուսաստանի կապերի վերաբերյալ` ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսի հետ: