Շիրակի մարզում քաղաքակիրթ պայքար է ընթանալու քաղաքական ուժերի եւ թեկնածուների միջեւ։ NEWS.am-ի հետ զրույցում այդ մասին ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը:
Պատգամավորը դժվարացել է գնահատել՝ ՀՀԿ-ի , թե՞ ԲՀԿ-ի շանսերն են ավելի բարձր այս մարզում։ «Ընտրությունների վերջում կերեւա՝ ինչպիսին են արդյունքները։ Իսկ ինչ վերաբերում է ընտրապայքարին, կտեսնեք, որ այստեղ թեկնածուների միջեւ պայքարն ընթանալու է քաղաքակիրթ ձեւով»,-ասել է Սամվել Նիկոյանը։
Անդրադառնալով Մարտուն Գրիգորյան-Վարդան Ղուկասյան վաղեմի հակառակորդներին, որոնց միջեւ պայքարն ընթանում էր մշտապես բախումներով, Նիկոյանն ասել է, որ այս անգամ նման բան չի լինելու։
Հիշեցնենք, որ այս անգամ Վարդան Ղուկասյանը առաջադրվել է «Ծառուկյան» դաշինքից, իսկ Մարտուն Գրիգորյանը՝ ՀՀԿ-ից։
Նիկոյանն ասել է, որ Մարտուն Գրիգորյանը կուսակցության քարոզչությամբ չի զբաղվելու, միայն իր թեկնածության քարոզն է իրականացնելու։



























