ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Բքի պատճառով դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը եւ Սոթք- Քարվաճառ ավտոճանապարհը:

ՀՀ տրանսպորտի,  կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից էլ հայտնում են, որ Մեղրիի, Գորիսի, Արթիկի, Ստեփանավանի, Ճամբարակի եւ Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։

Տավուշի, Վանաձորի, Թումանյանի եւ Նոյեմբերյանի ճանապարհներին անձրեւ է տեղում: