Մարտական դիրքերում ինժեներական աշխատանքներ կատարելիս փետրվարի 28-ին պայթուցիկ սարքի պայթյունից վիրավորված զինծառայողներից երկուսն արդեն ապաքինվում են: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ զինծառայողներից  Պերճ Գաբրիելյանը դեռ կմնա հոսպիտալում, իսկ Էրիկ Սահակյանը հնարավոր է շուտով դուրս գրվի հոսպիտալից: Վիրավորված զինծառայողներից Նարեկ Գրիգորյանի վիաճկը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, սակայն, դրական դինամիկայով: Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ արհեստական շնչառության սարքն անջատվել է, սակայն, վիճակը դեռ չի կայունացել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտական դիրքերում ինժեներական աշխատանքներ կատարելիս պայթուցիկ սարքի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել:

Պարտադիր ժամկետային զինծառայողները ստացել են տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

ՔԿ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 376-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ: