Բորդոյի քաղաքապետ եւ իշխող Հանրապետական կուսակցության փրայմերիզի նախկին թեկնածու Ալեն Ժյուպեն հրաժարվել է առաջադրվել նախագահի պաշտոնում: «Ես մեկընդմիշտ հաստատում եմ, որ չեմ լինի Ֆրանսիայի նախագահի թեկնածու»,-հայտարարել է Ժյուպեն մամուլի ասուլիս ժամանակ, հաղորդում է RFI-ն:
«Ինձ համար արդեն շատ ուշ է»,-նշել է Ժյուպեն:
Ժյուպեն նաեւ ափսոսանք է հայտնել աջ ուժերի ճամբարում ճգնաժամի վերաբերյալ: «Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության պատմության մեջ նախագահական արշավները երբեք այսպիսի խճճված պայմաններում չեն անցել», -ասել է նա:
Նախկին վարաչապետ Ժյուպեին երկար ժամանակ համարում էին Հանրապետականների փրայմերիզի առաջատարը, սակայն նոյեմբերին նա ներկուսակացական ընտրություններում պարտվեց մյուս նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին:



























