Եթե Ռուսաստանը որպես զսպող գործոն չլիներ, ղարաբաղյան հարցի շուրջ իրավիճակը այլ կլիներ: Մարտի 6-ին Երեւանում կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը գուցե բարեկամության համար դժվար գործընկեր է: «Բայց Ռուսաստանը միշտ օգնության կհասնի եւ միշտ կփրկի, ինչ էլ որ պատահի: Այն, որ երիտասարդը (տաքսիստը – խմբ.) ռուսերեն վատ է խոսում, դա մեր մեղքն է: Մենք կորցրել ենք փոխհարաբերությունների այն մակարդակը, որը եղել է»,- նշեց Սոլովյովը: Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանը չպետք է կորցնի իր ինքնությունը, դա վերաբերում է նաեւ քաղաքականությանը:




























