ԱՄՆ բնակարանաշինության եւ քաղաքային զարգացման նոր նախարար Բեն Կարսոնը միգրանտներին ստրուկների հետ է համեմատել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ահա թե ինչ է Ամերիկան: Երազանքների եւ հնարավորությունների երկիր: Նաեւ այլ միգրանտներ են եղել, որոնք եկել են ստրուկների նավերով: Նրանք նույնիսկ ավելին են աշխատել ու ավելի ծանր գործեր են արել շատ քիչ գումարով»,- նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կարսոնը:

Նա հավելել է, որ «նրանք նույնպես երազել են, որ մի օր իրենց որդիները, դուստրերը, թոռներն ու ծոռները կկարողանան երջանիկ ապրել այս երկրում»:

Կարսոնն աֆրոամերիկյան փոքրամասնության առաջին ներկայացուցիչն է, որին Թրամփը նախարարի պաշտոն է առաջարկել: