Այս գիշեր Վանաձորում վնասել են «Ելք» դաշինքին պատկանող գովազդային պաստառները: NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ քաղաքի գլխավոր՝ Տիգրան Մեծ պողոտայի շենքներից մեկի պատին փակցված փոքր պաստառը անհայտ անձինք ներկել են սև ներկով, փակելով պաստառի վրա պատկերված ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի դեմքը:
Ավելի մեծ պաստառը, որը փակցված է «Ելքի» նախընտրական շտաբի հարևանությամբ, պատռել են:
Ընդ որում, երկու դեպքում էլ թիրախը եղել է Էդմոն Մարուքյանը: Ցուցապաստառի վրա փակցված «Ելք» դաշինքի մյուս առաջնորդների՝ Արամ Զ. Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի նկարներն անվնաս են մնացել:
«Ելք» դաշինքի անդամ Քրիստ Մարուքյանի խոսքով, նույն վիճակն է ողջ գլխավոր Տիգրան Մեծ պողոտայում:
.jpg)
.jpg)



























