Մոսկվայի եւ Մինսկի երկկողմ հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրներն ազդում են ինտեգրացիոն պրոցեսներին Բելառուսի մասնակցության վրա: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը:
«Երկկողմ հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրներն ազդում են բազմակողմ ինտեգրացիոն պրոցեսներին մեր մասնակցության վրա»,- ասել է Կոբյակովը:
Հիշեցնենք, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը նույն նիստում նշել էր, որ ԵՏՄ շրջանակում ոչ մի երկիր չպետք է իրեն թույլ տա միության հաշվին տարաձայնություններ ունենալ:



























