Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշիքը ներառված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակության կազմում, որը ՌԴ կայցելի հինգշաբթի օրը։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչությունում գտնվող աղբյուրներին։

Ինչպես հայտնում է գործակալությունը՝ Ըշիքի՝ ՌԴ մեկնելու մասին որոշումն ընդունվել է Թուրքիայի վարչպաետ Բինալի Յըլդըրըմի հայտարարության ֆոնին այն մասին, որ Սիրիայի Մանբիջ քաղաքում թուրքական զինուժի գործողություններն առանց ՌԴ–ի եւ ԱՄՆ–ի հետ համաձայնեցվելու, իմաստ չունեն։

Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեկսովը՝ մարտի 10–ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։