Ռուսաստանի պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ու պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին Դումայի լիագումար նիստի մեկնարկին շնորհավորել են ռուս կանանց՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, հաղորդում է «ՏԱՍՍ»–ը։
«Հաշվի առնելով, որ այսօր մեր օրակարգում, ամենայն հավանականությամբ, կլինի քաղաքականության մեջ կանանց դերը, եւ յուրաքանչյուր ոք, անկասկած, իր տեսանկյունից կդիտարկի այդ հարցը, եկե՛ք մենք սրտանց շնորհավորենք կանանց՝ առանց քաղաքականության», - հայտարարել է Վոլոդինը։
Իր հերթին Ժիրինովսկին ասել է. «Շնորհավորենք եւ հիշեցնենք. իսկ երեկոյան, միեւնույն է, պետք է բորշ եփել եւ կերակրել ձեր ամուսիններին»։



























