Արտաշատի քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքից Արարատի ընտրական տարածքում առաջադրված Արգամ Աբրահամյանի շտաբի ներկայացուցիչ Գարսեւան Վարդանյանին այսօր՝ մարտի 7-ին,  ոստիկանությունը բերման է ենթարկել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանություն լրատվական ծառայությունից:

Թե ինչ պատճառով է բերման ենթարկվել ՀՀԿ-ն լքած Հովիկ Աբրահամյանի որդու թիմակիցը,  ոստիկանությունից չեն պատասխանում:

Պատճառների մասին փորձեցինք տեղեկանալ Արգամ Աբրահամյանի շտաբի ներկայացուցիչ Գագիկ Պողոսյանից: Վերջինս Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ դստեր, պատգամավոր Կարինե Պողոսյանի եղբայրն է:

«Գնացեք ոստիկանությունից հարցրեք, թե ինչի են բերման ենթարկել: Ես խորհրդակցության եմ եւ չեմ կարող ձեր հարցերին պատասխանել»,-ասաց Գագիկ Պողոսյանը: