ԱՄՆ չորս նահանգներում անտառային հրդեհները վեց մարդու կյանք են խլել։ Մասնավորապես հրդեհներ են մոլեգնել Քանզասում, Կոլորադոյում, Օկլահոմայում ու Թեքսասում։

Հրդեհի համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել նաեւ Այովայում, Միսուրիում ու Նեբրասկայում։ Դա տեղի է ունեցել ուժեղ ամպրոպներից հետո, որոնք ամբողջ գիշեր որոտացել են երկրում՝ առաջացնելով տասնյակ մրրիկներ, ասվում է Ազգային օդերեւութաբանական ծառայության հայտարարության մեջ։