ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ մտահոգված է ԿՀՎ-ի անվտանգության համակարգի ճեղքերից, որոնց հետեւանքով Wikileaks–ի տրամադրության տակ է հայտնվել ԿՀՎ-ի գաղտնի արխիվը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը։
Նա նշել է, որ Թրամփի վարչակազմը մտադիր է կոշտ քայլեր ձեռնարկել նրանց հանդեպ, ում մեղքով տեղի է ունեցել արտահոսքը։ «Գաղտնի տեղեկություններ մատակարարողը կպատժվի ամենայն խստությամբ»- նշել է Սփայսերը։
Wikileaks-ը հրապարակել էր ԿՀՎ փաստաթղթերի խոշոր արխիվ, որտեղ բացի ամենայնից խոսվում է iOS եւ Android բազայով աշխատող հեռախոսները գաղտնալսելու ԿՀՎ հաքերային մեթոդների մասին։


























