Հայաստանի ոստիկանությունը քաղաքացիների մատնահետքերը կներառի էլեկտրոնային ընտրացուցակներում: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մարտի 9-ի նիստում:

Դրա համար հատուկ տվյալների բազա կստեղծվի: Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը նշել է, որ այդ նպատակների համար 3 մլն դրամ կհատկացվի (6.1 հազար դոլար):