Հարավային Կորեայում ամերիկյան ՀՀՊ համակարգերի տեղակայումը կբարդացնի Կորեական թերակղզու միջուկային խնդրի լուծումը ու կարող է տարածաշրջանում սպառազինումների մրցավազք սադրել։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հաղորդագրություններ են ստացվում Կորեայի հանրապետությունում ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության համալիրների տեղակայման մասին։ Այսպիսով ամերիկյան ՀՀՊ տարրերի տեղակայման աշխարհագրությունը ընդլայնելու՝ Վաշինգտոնի ծրագրերը անցել են գործնական հարթություն, ասվում է հայտարարության մեջ։
Իրադարձությունների նման զարգացումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ միջազգային ու տարածաշրջանային կայունության համար։ Ասիական խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որտեղ առանց այդ էլ անվտանգության ոլորտում բարդ իրավիճակ է, նոր քայքայիչ գործոն կհայտնվի, որը կարող է լրացուցիչ բարդացնել Կորեական թերակղզու միջուկային ու մյուս խնդիրների լուծումը եւ սադրել սպառազինումների մրցավազք՝ այդ թվում հրթիռային։


























