Բիլ եւ Հիլարի Քլինթոնների դուստրը՝ Չելսին, Twitter-ում հրապարակել է սպանախից պատրաստված վառ կանաչ բլիթների լուսանկարը, հաղորդում է Mashable-ը:

Աղջիկը պարծեցել է Բլիթների ազգային օրվա առիթով՝ ցուցադրելով խոհարարական հմտությունները, բայց օգտատատերին կանաչ գույնը վախեցրել է:

Բլիթներն այքան վառ  գույնի են ստացվել, որ ոմանք դրանք համեմատել են կանաչ կրիաների հետ: «Հանգչեք խաղաղությամբ Լեոնարդո, Դոնաթելլո, Ռաֆայել եւ Միքելանջելո»,- գրել է @Crawf33 անունով օգտատերը:

Մյուսները կատակել են, թե Չելսին վերջապես խոստովանել է իր այլմոլորակային ծագումը եւ պատրաստել է եկվորների սիրած կերակուրը:

Ի պատասխան կատակների՝ Քլինթոնը հաջորդ Twitter-ում գրել է, թե իր դստերը հնարավորինս շատ երկաթ է հարկավոր, այդ պատճառով նա ամեն ինչի մեջ սպանախ է ավելացնում: