Թուրքիայի ու Ռուսաստանի մերձեցումը չի վնասի Հայաստանին: Այս մասին մարտի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ ի տարբերություն շատ քաղաքագետների, ինքը չի կարծում, թե Մոսկվան՝ Անկարային հաճոյանալու համար, կփոխի Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը: Հակառակը, նրանց մերձեցումը կթուլացնի լարվածությունը, ինչն էլ ցանկալի է Հայաստանի համար, որտեղ Թուրքիայի սահմանից ոչ շատ հեռու գտնվում է ռուսական ռազմաբազա: «Այնպես որ, մեր երկրի անվտանգությունը, հակառակը, կբարձրանա», - հավելել է Նավասարդյանը:




























