Շները կարող են խաբել իրենց տերերին եւ մյուսներին, եթե դա իրենց համար շահավետ լինի, պարզել է Ցյուրիխի համալսարանի հետազոտող Մարիան Հեբերելեյնը, հաղորդում է Animal Cognition ամսագիրը:

Գիտափորձի ժամանակ շները պետք է համագործակցեին 3 հոգու՝ տիրոջ եւ 2 անծանոթի հետ: Մարդկանց եւ շան առջեւ երեք արկղ է գտնվել. մեկում եղել է նրբերշիկ, մյուսում՝ շան կեր, իսկ երրորդը դատարկ է  եղել: Անծանոթներից մեկը «համագործակցել է»  շան հետ՝ առաջարկելով արկղի պարունակությունը, երկրորդը այն վերցրել է իրեն: Տերը նույնպես «համագործակցել է»:

Կենդանին նրանցից որեւէ մեկին պետք է տաներ որեւէ արկղի մոտ: Արագ կողմնորոշվելով՝ շները մրցակցին տարել են դեպի դատարկ արկղը:

Շների եւ մյուս կենդանիների մտավոր ունակությունների մասին հարցը գիտական հանրությունում վիճելի է: Գիտնականներն անհրաժեշտ են համարում այս ոլորտում հետագա ուսումնասիրությունները: