Իտալիայի երկու քաղաքացիներ ուրբաթ տուժել են Դյուսելդորֆի կայարանում իրականացված հարձակման հետեւանքով, հայտնում է La Repubblica-ն:

«Դյուսելդորֆում հարձակման ժամանակ թեթեւ վիրավորումներ են ստացել 2 իտալուհիներ: Կինը եւ նրա զարմուհին Բերգամոյից են»,- հայտնել է Քյոլնում Իտալիայի հյուպատոս Էմիլիո Լոլլին:

Ավելի վաղ Bild-ը, վկայակոչելով ականատեսներին, հայտնել է, որ անհայտ տղամարդը Դյուսելդորֆի կայարանում մարդկանց վրա է հարձակվել կացնով զինված: Կայարանում գնացքների երթեւեկությունը կանգնեցվել է:

Ավելի ուշ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողերի ոստիկանությունից հայտնել են, որ հարձակումն իրագործած տղամարդը հավանաբար հոգեկան խնդիրներ է ունեցել: Ոստիկանությունը գրանցել է հարձակման հետեւանքով ընդհանուր 7 զոհ: Նրանցից երեքը ծանր վնասվածքներ են ստացել: Ոստիկանությունը հետաքննություն է կատարում: Իրավապահների նախնական տվյալներով՝ չարագործը միայնակ է գործում: Ոստիկանությունից հստակեցրել են, որ «կասկածյալը 36 տարեկան է, ծագումով նախկին Հարավսլավիայից, ապրում է Վուպերտալ քաղաքում»: