Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակում հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է պաշտոնական այցով Ստամբուլ այցելել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մարտի 10-ին Էրդողանը Մոսկվա է ժամանել։ Սա նրա առաջին պաշտոնական այցն է ՝ խոցված Սու-24-ի հետ կապված միջադեպից հետո ։ Պուտինն ու Էրդողանը Կրեմլում բանակցություններ են անցկացրել։

Այցելության ժամանակ Թուրքիայի նախագահը կմասնակցի նաեւ ռուս- թուրքական համագործակցության խորհրդի նիստին։