Ամերիկյան Palmer Johnson նավաշինարանը Bugatti–ի հետ միասին մշակել են մարզական Niniette 66 առագաստանավը։ Քսանմետրանոց նավը պատրաստված է Chiron հիպերքարի ոճով ու կարող է բացել ժամում ավելի քան 80 կմ արագություն, հայտնում է Motor–ը ։

Ընկերությունները այդ նախագիծը սկսել էին 2015-ին։ Նավն ունի ութցիլինդրանի MAN շարժիչ, հասանելի է 1000 եւ 1200 ձիաուժ հզորությամբ տարբերակներով ու երկու MJP շարժիչներով։ Նորույթը առաջին մոդելն է լինելու նոր առագաստանավերի հավաքածուի մեջ, որի մեջ կընդգրկվեն 15 եւ 24 մետրանոց նավակներ։