«Մեծ Մերձավոր Արեւելք» ստեղծելու ԱՄՆ-ի նախագիծը տարածաշրջանին մեծ վնաս է հասցրել: Այս մասին հայտարարել է Հայաստանում ՆԱՆ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբն Սաֆրաստյանը` ելույթ ունենալով Երեւանում տեղի ունեցող «Վալդայ» քննարկումների միջազգային ակումբի նստաշրջանում:
Նրա խոսքով` աշխարհն այժմ նոր աշխարհակարգի անցնելու շրջանում է, որտեղ 4 բեւեռ կլինի: Դրանք են` ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Չինաստանը եւ փոքր պետությունները` ավանդական արժեքներվ: «Փոքր պետություններն այլ արժեքներ չունեն, քան հավատարիմ մնալ իրենց ավանդական արժենքերին: Անհատը նոր դեր է ստանում միջազգային հարաբերություններում», - կարծում է Սաֆրաստյանը:
Արեւելագետի կարծիքով` Սիրիայի քաղաքացիական պատերազմը ներառված է «ավելի մոտ ավարտին ու կարգավրմանը» փուլում: Նման գործընթացներ են տեղի ունենում նաեւ Իրաքում: «Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի դերը կտրուկ մեծացել է: Դա ակնհայտ է եւ դրական գործոն է հանդիսանում: ԱՄՆ-ի «Մեծ մերձավոր Արեւելք»-ի նախագիծը տարածաշրջանին մեծ վնաս պատճառեց», - նշել է Սաֆրաստյանը:
Հարավային Կովակսը գնտվում է Մերձավոր Արեւելքի իրադարձությունների ազդեցության ներքո, «բայց ես չէի թերագնահատի այդ ազդեցությունը: Սահմանները պահպանվում են բավականին հստակ: Այսինքն` ազդեցությունը, համենայն դեպս տվյալ փուլում, սահմանափակ է» - նշել է արեւելագետը:
Նրա խոսքով` Հայաստանի արտաքին քաղաքականությունը չպետք է հրաժարվի ավանդական թեմաներից` Ցեղասպանության ճանաչում ու փոխհատուցում, բայց պետք է ներկայացվի ժամանակակից լեզվով:
Խոսելով արցախյան հիմնախնդրի մասին` Ռուբեն Սաֆրաստյանը նշել է, որ իր կարծիքով, պետք է փոխել փիլիսոփայությունը: «Կողմերից մեկը փորձում է անդադար ճնշում գրծադրել եւ ուժ կիրառել: Այս պայմաններում արագ կարգավորման գոյություն ունեցող փիլիսոփայությունն անարդյունավետ է: Որպես հիմնաքար` պետք է դնել անվտանգության հարցը», - նշել է Սաֆրաստյանը:



























