Դամասկոսը չի տվել իր համաձայնությունը Հալեպ նահանգի Մանբիջ քաղաքի շրջանւմ ԱՄՆ-ի` զինծառայողներ տեղակայելուն: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս շաբաթ Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Մանբիջի շրջանում զորքեր է տեղակայել` բացի «Իսլամական պետություն»-ից ցանկացած մեկի դեմ հարձակումները զսպելու նպատակով:
«Ոչ, մենք դա չենք արել»,-ասել է Ասադը` պատասխանելով այդ հարցին, թե արդյոք ՄԱՆ-ի վերոնշյալ արարքը Սիրիայի ղեկավարության կողմից <<կանաչ լույսի>> հետեւանք է:



























