Անկարայում այսօր՝ մարտի 11-ին, Նիդերլանդների ժամանակավոր հավատարմատարին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի ռոթերդամյան ուղեւորության շուրջ ծագած սկանդալի կապակցությամբ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են թուրքական դիվանագիտական աղբյուրները։
Երկու երկրների հարաբերություններում լարվածության պատճառն այն է, որ Նիդեռլանդների կառավարությունը չի թույլատրել Չավուշօղլուի օդանավի վայրէջքը թագավորությունում։ Նախարարը պետք է Նիդեռլանդներ ժամաներ տեղական ժամանակով ժամը 17։00-ին, ու մտադիր էր ելույթ ունենալ թուրքական համայնքի առջեւ՝ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների թեմայով։



























