Հոլանդական ծայրահեղ աջերի Ազատության կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսը Նիդեռլանդների կառավարությանը կոչ է արել հետ կանչել Թուրքիայում իր դեսպանին եւ երկրից վտարել թուրք դեսպանին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Բացի այդ՝ նա Նիդեռլանդների հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների հետ համաձայն բոլոր թուրքերին խորհուրդ է տվել «չքվել Թուրքիա եւ չվերադառնալ»:
Ավելի վաղ հոլանդական իշխանությունները չէին թույլատրել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի օդանավի վայրէջքը թագավորությունում. թուրք նախարարը պետք է թուրքական հանրության առջեւ ելույթով հանդես գար՝ նվիրված Թուրքիայում սահմանադրության փոփոխություններին:
Ի պատասխան՝ Էրդողանը Նիդեռլանդների իշխանություններին «նացիստների հետեւորդ, ֆաշիստ» էր կոչել եւ հայտարարել, որ Անկարան նույն կերպ կպատասխանի:



























