Երուսաղեմի պատմական կենտրոնում դանակով զինված տղամարդը երկուշաբթի երկու սահմանապահի է վիրավորել եւ պատասխան կրակով ոչնչացվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ոստիականության մամլո ծառայությանը:

Հարձակումը տեղի է ունեցել Հին քաղաքի պատերի մոտ, հուդդայականության գլխավոր տոներից մեկը՝ Պուրիմը նշելու ժամանակ:

Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ ոստիկանական սահմանապահ ծառայության  երկու աշխատակիցները տեղափոխվել են հիվանդանոց՝ թեթեւ եւ միջին ծանրության վնասվածքներով:

Հարձակովողի անձի եւ  նրա վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում: