Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ, 38-ամյա Տիգրան Գեւորգյանի բուժման համար https://news.am/arm/news/368781.html անհրաժեշտ գումարը հավաքվել է:

NEWS.am-ին Տիգրան Գեւորգյանի հարազատները նշեցին, որ անհրաժեշտ 3 հազար ԱՄՆ դոլարը հավաքվել է եւ նա արդեն բուժում է ստանում:

«Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, որոնք մեզ օգնեցին, իրենց աջակցությունը ցուցաբերեցին Տիգրանին»,- ասացին նրա հարազատները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տիգրան Գեւորգյանի մոտ ամիսներ առաջ հայտնաբերվել էր լիմֆոմա՝ լիմֆոտիկ գեղձերի չարորակ ուռուցք, որի բուժման համար մոտ 3000 դոլար էր անհրաժեշտ։

Տիգրանը երկու մանկահասակ աղջիկ երեխաների հայր է, միակ աշխատողն է տան, կինը երեխաներին խնամելու պատճառով չի աշխատում, իսկ ծնողները թոշակառու են, ապրում են առանձին։ Տիգրանն աշխատում է Ալավերդու երկաթգծի կայարանում։