Հունգարիայի Ազգային ժողովը (խորհրդարան) երկրի գործող նախագահ Յանոշ Ադերին երկրորդ անգամ ընտրել է որպես նախագահ՝ ընտրությունների երկրորդ փուլում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Ընտրություններում երկու թեկնածուներից մեկին հաղթանակի համար պահանջվել է պատգամավորների ձայների մեծամասնությունը:

Նախագահական ընտրություններին երկու թեկնածու էր մասնակցում՝ «FIDES-Հունգարական քաղաքացիական միություն» իշխող կուսակցությունից ներկայիս նախագահ Յանոշ Ադերը եւ ձախակողմյան ընդդմիության թեկնածու, նախկին օմբուդսմեն Լասլո Մայտենյին: