Առնվազն 10 մարդ է զոհվել, եւս 13-ը վիրավորվել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ռազմակայանի ու հյուրանոցի մոտ տեղի ունեցած երկու հարձակումների հետեւանքով, հայտնում է ՍԻնհուան։

Ականապատ մեքենայի պայթյունի հետեւանքով հյուրանոցի մոտ յոթ մարդ է զոհվել, տասն էլ վիրավորվել։

«Ականապատ մեքենայի պայթյունը լուրջ փլուզումների պատճառ է դարձել, յոթ մարդ տեղում է մահացել, տասն էլ վիրավորում է ստացել։ Զոհերը գտնվում էին հյուրանոցին կից ռեստորանում, հիմա փրկարարական գործողություն է ընթանում»,- հայտնել է շրջանային կոմիսար Ահմեդ Հուսեյնը։ Նրա խոսքով զոհերի թիվը կարող է աճել։ Անվտանգության ուժերը սկսել են հետաքննել հարձակումները։