Ճապոնական Նագաոկա քաղաքում Հոդարե ավանդական փառատոնն է անցկացվել, որի ընթացքում քաղաքի փողոցներով հսկայական փայտե առնանդամ են տանում: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Ruptly-ն:

Փառատոնն ամեն տարի անցկացվում է մարտի երկրորդ կիրակին: Երկու մետրանոց առնանդամը պտղաբերության եւ բարեկեցության խորհրդանիշ է համարվում:

Ավանդույթի համաձայն՝ վերջին տարվա ընթացքում ամուսնացած կանայք ճապոնական հարսանեկան զգեստներով շրջում են առնանդամի վրա նստած: Արարողության մասնակիցները հավատում են, որ դա հաջողություն կբերի իրենց, երջանիկ ամուսնություն կապահովի եւ կօգնի հղիանալ: