ԱՄՆ-ում սահմանապահ հսկիչ անցակետերի աշխատակիցները հիմա իրավունք ունեն ոչ միայն օտարերկրացիներից, այլեւ ԱՄՆ քաղաքացիներից պահանջել   նրանց սմարթֆոնների ու սոցցանցերի հաշիվների գաղտնաբառերը, հայտնում է Americaru–ն։

Մասնավորապես, նյույորքցի Ակրամ Շեյբի ու Քելի Մակկորմիկ ամուսինները Տորոնտո կատարած այցելությունից հետո ԱՄՆ վերադառնալիս մաքսատանը խնդիրների են բախվել։ Նրանց երկու ժամ պահել են սահմանին՝ պահանջելով բջջային սարքերի գաղտնաբառերը։ «Դա մեր իրավունքների կոպիտ խախտում էր թվում»,- նկատել է Շեյբին՝ 23-ամյա կինոռեժիսորը, որը ծնվել ու մեծացել է Նյու Յորքում։ Նա եւ Մակկորմիկը ենթարկվել են ու նրանց հեռախոսները ուսումնասիրվել են։

ԱՄՆ քաղաքացիները համատարած հայտարարում են, որ մաքսատան աշխատողներն ու սահմանապահներն օդանավակայաններում հսկիչ անցակետերում պահանջում են, որ մարդիկ իրենց հանձնեն հեռախոսները ու հայտնել արգելաբացման գաղտնաբառերը։