Հնդկաստանի Ռաջաստան նահանգում կործանվել է ազգային ՌՕՈՒ Սու 30ՄԿԻ կործանիչը, հայտնում է NDTV հեռուստաալիքը։
Վթարը տեղի է ունեցել ցերեկը պլանային թռիչքի ժամանակ։ Օդանավը պետք է վայրէջք կատարեր Ուտտարլայ բազայում, բայց ընկել էր գյուղերից մեկում բնակելի տան վրա։
Տուժել են տան երեք բնակիչները՝ նրանց հոսպիտալիզացրել են այրվածքներով ու այլ վնասվածքներով։ Օդաչուներին հաջողվել է կատապուլտի միջոցով փրկվել։
Օդանավի ընկնելուց հետո սկսվել է հրդեհ, որը ոչնչացրել է վեց տուն ու երկու մոտոցիկլետ, տուժել են նաեւ անասուններ։




























