Առողջարանային քաղաք Դիլիջանում գտնվող Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնը կփոխանցեն Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանին: Այս մասին որոշումն ընդունվեց մարտի 16-ին՝ կառավարության նիստի ժամանակ:
Պարզ լճի մոտ գտնվող համալիրը կփոխանցվի ռազմամարզական գործունեության համար:



























