Երեւանում, այսօր՝ մարտի 16-ին, ժամը 10։45-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանից դեպի Շենգավիթի վարչական շրջան է ընթանում «ՎԱԶ 21014» մակնիշի 14 ZP 014 համարանիշի ավտոմեքենան, որով մարդ են առեւանգել:

Shamshyan.com-ի http://shamshyan.com/hy/article/2017/03/16/1061668/ փոխանցմամբ, արդեն Շենգավիթ վարչական շրջանում Շենգավիթի ոստիկանները կարողացել են կանգնեցնել նշված ավտոմեքենայի վարորդին, ում տեղափոխել են Շենգավիթի ոստիկանության։ Պարզվել է, որ մինչ այդ, նա իր ավտոմեքենայով բախվել է 36-ամյա Գալուստ Հ.-ի վարած Mercedes մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենային։

Աղբյուրի փոխանցմամբ, աղջկան առեւանգողը եղել է Երեւանի բնակիչ, 25-ամյա Գարիկ Դ.-ն: Նա նշել է, որ աղջկան փախցնում էր ընկերոջ համար, սակայն անավարտ մնաց։

Իսկ Mercedes-ը վնասվել է, քանի որ աղջիկը ընթացքում մեքենայի դուռը բացել է եւ այն դիպել է Mercedes-ին։