Կառավարությունը 2017-ի առաջին եռամսյակի համար արտահանողներին ԱԱՀ-ի վերադարձն արագացրել է: Այս մասին որոշումն ընդունվեց մարտի 16-ին՝ կառավարության նիստում:
Հաշվի առելով, որ 1-ին եռամսյակում ԱԱՀ-ի վերադարձի համար նախատեսված գումարը գործնականում լիովին օգտագործվել է՝ կառավարությունը որոշեց այն 5,6 մլրդ դրամով (մոտ 11,6 մլն դոլար) ավելացնել 2-րդ եռամսյակի ծրագրից:




























