2016-ին Հայաստանը արդեն 3-րդ տարին հաջորդաբար ավելացրել է ծխախոտի արտահանումը արաբական երկրներ։ Այս մասին են վկայում Պետեկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության անցյալ տարվա տվյալները։
Եթե առաջ հայկական ծխախոտ արտադրողների համար հիմնական շուկան Իրաքն էր, ապա 2016-ին հաջողության են հասել նաեւ Էմիրաթներում։2015-ին Էմիրաթներ արտահանումը կազմել է մոտ 700 հազար դոլար, իսկ 2016-ին՝ արդեն 25․7 մլն դոլար։
Իսկ ընդհանուր արտահանումը կազմել է 209․2 մլն դոլար՝ 22 տոկոսով շատ, քան 2015-ին։ Դրանից Իրաքին է բաժին ընկնում 134․6 մլն դոլարի արտահանումը։
Ընդ որում Էմիրաթներ արտահանվում են ավելի թանկարժեք ծխախոտներ՝ եթե Իրաք ու ՍԻրիա են արտահանում միջին գնանոց ծխախոտ՝ մեկ հատը 1 ցենտ արժեքով, ապա Էմիրաթներ արտահանվող ծխախոտի մեկ հատը՝ 9 ցենտ արժե։
Աճել է նաեւ դեպի Ռուսաստան արտահանումը՝4․4-ից հասնելով 9․2 մլն դոլարի։



























