Ռուսաստանը հույս ունի Լիսաբոնում կայացած գագաթաժողովում արձանագրել «հետսառըպատերազմյան փուլի» վերջը եւ խնդիրներ դնել ռազմավարական գործընկերության ուղղությամբ, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Ըստ Լավրովի, «հետսառըպատերազմյան» փուլը երկար է տեւում:
«Այդ փուլի ընթացքի վրա ազդել են անցյալի հետքերը, եղել են անվստահության տարրեր»,- ասել է Լավրովը:
Ընդ որում, նա հույս է հայտնել, որ ոչ միայն վերջակետ կդրվի, այլեւ ռազմավարական համագործակցության խնդիրներ կներկայացվեն: Նախարարը նշել է, թե Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն ընդհանուր մոտեցումներ եւ ընդհանուր ռիսկեր ունեն՝ որոնց դեմ պայքարել կարելի է միահամուռ կերպով:
Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթաժողովը կայանալու է Լիսաբոնում նոյեմբերի 20-ին: Նոյեմբերի 19-20-ին կայանալու է Հյուսիսատլիանտյան դաշինքի գագաթաժողովը:





























