Բելգիայի ԱԳՆ-ն թագավորության քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել Թուրքիա այցի ընթացքում՝ այդ երկրում հնարավոր ահաբեկչությունների հետ կապված:
«Սահմանադրական հանրաքվեի նախաշեմին, որը կայանալու է 2017 թվականի ապրիլի 16-ին, ճամփորդողներին խորհուրդ ենք տալիս զգոն լինել Թուրքիայի տարածքում եւ խուսափել հանրային վայրերից»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Բելգիայի ԱԳՆ-ն նաեւ Թուրքիայում գտնվող բելգիացիներին խորհուրդ է տալիս խուսափել երկրի հարավարեւելյան եւ Սիրիայի ու Իրաքի հետ սահմանակից շրջաններ ուղեւորություններից:
Թուրքիայում ապրիլի 16-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվելու, որով ընդլայնվելու են պետության ղեկավարի լիազորությունները:




























