Կառավարությունը մտադիր է ստեղծել «Սեւան ձուկ» բաժնետիրական ընկերություն ստեղծել, որ ձկնորսությունը դնենք օրինական մակարդակի վրա: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Այս կերպ մենք այնպես կանենք, որ մարդն առանց վախենալու ձուկ կորսա, իր անվտանգությունն էլ կապահովենք, ինչպես նաեւ Սեւանի ռեսուրսը ճիշտ կօգտագործենք, չսպառվի ձուկը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Նշենք, որ վարչապետն այսօր աշխատանքային այցով գտնվում է Գեղարքունիքի մարզում: