Յոահիմ Գաուկը լքում է Գերմանիայի նախագահի պաշտոնը։ 77-ամյա Գաուկը եղել է դաշնային նախագահ 2012 թվականից։ Նրա իրավահաջորդն է դարձել Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, հայտնում է DW-ն։

Յոահիմ Գաուկի հրաժեշտ տալու հանդիսավոր արարողությունը կայացել է Բեռլինում մարտի 17-ին։ Յաուկը հրաժարվել էր երկրորդ ժամկետով առաջադրել իր թեկնածությունը։ Պաշտոնապես Գաուկի պաշտոնավարությունը դադարում է մարտի 18-ից։ Իսկ 61-ամյա նախկին արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, որին փետրվարի 12-ին ընտրել են Գերմանիայի նոր նախագահ, կստանձնի պաշտոնը մարտի 19-ին։