Թուրքական հայտնի «Ներսում» (Բանտում) հեռուստասերիալը դիտելիս ոստիկանները թանկարժեք հին իրեր են հայտանաբերել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ ոստիկանները «Ներսում» հեռուստասերիալի դիտումների ժամանակ  սերիալում մաֆիայի կնքահայր Ջեջալի տանը թանկարժեք հին իրեր հիշեցնող առարկաներ են նկատել, որից հետո հետանքննություն են սկսել։

Ոստիկանության աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ֆիլմում նկատված արժեքավոր հին առարկաներից մի կուժ։

Հայտնաբերված կուժը վերադարձվել է թանգարան։