ՀՀ կրթության եւ գիտության նախարարի  հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության եւ հավաստագրման ժամանակացույցը:

ԿԳՆ-ից NEWS.am-հայտնում են, որ հավաստագրման քննությունները կանցկացվեն մարտի 24-ին՝ Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում /հասցե` ք. Երեւան, Այգեստան 4/: Հավակնորդների քննությունները, ըստ խմբերի, կմեկնարկեն ժամը 9:00-ին եւ 13:00-ին: Քննության բանավոր փուլի մասին հավակնորդները կիրազեկվեն լրացուցիչ: