ԱՄՆ նախագահ, միլիարդատեր Դոնալդ Թրամփը մեկ տարվա ընթացքում մեկ մլրդ դոլար է կորցրել: Նրա կարողությունը ներկայում գնահատվում է մինչեւ 3.5 միլիարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Forbes-ը:
Մեկ տարի առաջ Թրամփի կարողությունը գնահատվում էր 4.5 մլրդ դոլար, եւ նա զբաղեցնում էր ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում 336-րդ տեղը, իսկ ներկայում՝ 544-րդ տեղը:
Հունվարին Թրամփը հայտարարել էր, թե իր բիզնեսը կանցնի որդիներին՝ Դոնալդ կրտսերին եւ Էրիկին:
Նախագահի աշխատավարձը տարեկան 400 հազար դոլար է, նա կարող է նաեւ անձնական ծախսերի համար 50 հազար դոլար ստանալ, ինչպես նաեւ 100 հազար դոլար՝ ճանապարհածախսերի եւ 19 հազար դոլար՝ ժամանցի համար:




























