ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը Սպիտակ տանն անձնական աշխատասենյակ կունենա, ինչպես նաեւ գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն: Այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով նրա իրաբաբան Ջեյմի Գորելիկին:

«Նախագահի մեծահասակ երեխա, որն ակտիվորեն ներգրավված է վարչակազմի աշխատանքներում. սա նոր հնարավորություն է»,- ասել է նա:

Նշվում է, որ Իվանկան պետական ծառայողի պաշտոն չի ունենա եւ աշխատավարձ չի ստանա: Նա կդառնա հոր «աչքերն ու ականջները» կդառնա եւ կօգնի տարատեսակ խորհուրդներով:

Ըստ Gazeta-ի՝ Իվանկա Թրամփը երկար տարիներ հոր հետ աշխատել է Trump Organization-ում եւ «Թեկնածու» շոուում՝ որպես գործընկեր: