Հայտնի սկանդալային ավտոմրցարշավորդ Մառա Բաղդասարյանի հայրը երեքշաբթի դատավորին հավաստիացրել է, որ դուստրը էպիլեպսիայով չի տառապում եւ կարող է մեքենա վարել, Մոսկվայի Սավելեւի դատարանից հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախկինում դատախազը բժշկական տեղեկանք էր ներկայացրել, որի համաձայն աղջկա մոտ «էպիլեպսիա» է ախտորոշվել: Դրա հիման վրա դատախազությունը պահանջել է Բաղդասարյանին վարորդական իրավունքից զրկել:
«Բոլոր ծնողները գիտեն, թե իրենց երեխաներն ինչ հիվանդություններ ունեն, եւ ինչ չունեն: Ես նրա հետ հիվանդանոցներ եմ գնացել, մենք հետազոտություն ենք անցել՝ նա առողջ է»,- հայտարարել է Էլմար Բաղդասարյանը:
Այսպիսով, նա հանդես է եկել նրան վարորդական իրավունքից զրկելու դեմ: Ինքը ավտոմրցարշավորդը դատարան չի երկայացել՝ իր շահերի ներկայացումը վստահելով հորը եւ փաստաբանին:
Բաղդասարյանը մեծ արձագանք գտած՝ «Gelandewagen-ում կտրիճ վարորդների» պատմության ֆիգուրանտներից մեկն է, որից հետո նա բազմիցս ձերբակալվել է երթեւեկության կանոնների այլ խախտումների համար: Ժամկետանց բազմաթիվ տուգանքների պատճառով դատարանը նրա նկատմամբ պարտադիր աշխատանքների վճիռ է կայացրել, որոնցից նա բացակայել է, որի պատճառով 15 օրով վարչական կալանքի է ենթարկվել:.
Պարտադիր աշխատանքներին չհաճախելու համար նա օգտվել է անաշխատունակության կեղծ թերթիկից: Դրա պատճառով դատարանը նրա նկատմամբ եւս մեկ տարվա ուղղիչ աշխատանքների վճիռ է կայացրել:




























