ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր՝ մարտի 21-ին, ընդունել է «Զոլոտայա կորոնա» վճարման համակարգերի տարածաշրջանային մենեջեր Անտոն Սմապինին եւ տրանսպորտային ու սոցիալական քարտերի տնօրեն Ալեքսանդր Գրիշինին եւ նրանք հետ քննարկվել է տրանսպորտի «էլեկտրոնային մշտական» համակարգ ներդնելու հնարավորությունը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Զոլոտայա կորոնա»-ի ներկայացուցիչները նախարարին ներկայացրին ընկերության գործունեության շրջանակներն ու հնարավորությունները, մասնավորապես, տրասնպորտային միջոցներից օգտվելու միասնական էլեկտրոնային  քարտի՝ «էլեկտրոնային մշտական» համակարգը։

Բացի այն, որ մեկ քարտի միջոցով կարելի է վճարել տրասնպորտային բոլոր միջոցների ուղետոմսի համար, ավտոմատացված այդ համակարգը հնարավորություն է տալիս նաեւ ղեկավարելու ուղեւորների շարժը, օգնում է ուղեւորահոսքի վիճակագրական հետազոտություն իրականացնել եւ ըստ այդմ կանոնակարգել ուղերթերի քանակը։

Դիտարկելով Հայաստանում համակարգը կիրառելու հնարավորությունը՝ նախարարն առաջարկեց մշակել համագործակցության սխեմա, որից հետո  քննարկել այն ներդնելու  առաջարկը։