Պերուում ջրհեղեղի հետեւանքով առնվազն 80 մարդ է զոհվել: Հարյուրավոր տուժածներ կան, հարյուր հազարավոր տներ քանդվել են: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Տարերքի հետեւանքով նաեւ 25 դպրոց եւ 8 առողջապահական հաստատություն է քանդվել, ավելի քան 2 հազար կմ ճանապարհ, գյուղատնտեսական նշանակության տարածքներ վնասվել:

Երկրի իշխանությունները նշել են, որ այս ջրհեղեղի հետեւանքներն ամենալուրջն են վերջին տասնամյակի ընթացքում: