Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն դատախազության շենքը լքել է հարցաքննությունը սկսելվուց 22 ժամ հետո, հաղորդում է Reuters գործակալությունը:

Դատախազությունը նախկին նախագահին կասկածում է կոռուպցիոն 13 գործարքների մեջ, որոնցում ներգրավված է նրա ամենամոտ ընկերուհին՝ Ցոյ Սուն Սուլը, ով ձերբակալվել է անցած տարվա վերջին:

Սա նախկին նախագահի առաջին հարցաքննությունն է, քանի որ մինչ այս  նա օգտվում էր անձեռնմխելիության իրավունքից եւ հրաժարվում էր դատախազի հետ հանդիպելուց: Անցած տարի դեկտեմբերին Սահմանադրական դատարանի կողմից նրա իմփիչմենթն ընդունելուց հետո նա այլեւս զրկվել է անձեռնմխելիությունից: Երեքշաբթի նա հայտարարել էր, թե «պատրաստ է անկեղծորեն պատասխանել բոլոր հարցերին»: