ՀՀ ԳԱԱ նախագահությունը մարտի 22-ի նիստում ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գիտությունների ազգային ակադեմիայից։
Ռուբեն Սաֆրաստյանի հետազոտությունների բնագավառն ընդգրկում է Թուրքիայի նոր եւ նորագույն պատմությունը, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, տարածաշրջանային խնդիրները, ցեղասպանագիտությունը: Նրա հիմնական գիտական արդյունքները վերաբերում են թուրքական գաղափարաքաղաքական հոսանքների ուսումնասիրմանը, ցեղասպանության տեսական հետազոտությանը:
Ռուբեն Սաֆրաստյանը ղեկավարում է Արեւելագիտության ինստիտուտը 2006 թվականից։




























